20:16   05-04-2017
Փակել Հայաստանի օդը՝ Հայաստանում ներդրումներ անելու արգելքի պատմական փորձի ու արդի սպառնալիքների մասին. «Քաղաքացի Հովհաննես Թումանյան»
Թողնել մեկնաբանություն

Վերջերս շատ է խոսվում արտասահմանից՝ հատկապես Ռուսաստանից ներդրումների հոսք ապահովելու մասին: Բայց որքան էլ գայթակղիչ տեսք ունենա օտարերկրյա ներդրումների վրա հիմնված տնտեսական ռազմավարությունը, մանավանդ երբ ներդրողները հայրենակիցներդ են, այն միևնույն է, չափազանց խոցելի է: Այսպիսի մի ռազմավարություն 100 տարի առաջ մշակվեց: Այն ժամանակ ներդրումների հիմնական աղբյուրը Թիֆլիսի հայ վաճառականներն էին: Բայց Վրաստանի կառավարությունը գրչի մեկ հարվածով այդ ռազմավարության վրա խաչ քաշեց՝ արգելելով Վրաստանում գործող կազմակերպություններին Հայաստան փող ուղարկել: Կա՞ արդյոք երաշխիք, որ ռուսահայ գործարարներին էլ մի օր նույն կերպ չեն սանձի:

Loading...