19:45   19-05-2022
Image Description
Լավրովը Իրանի ԱԳ նախարարի հետ քննարկել է միջուկային գործարքի վերականգնման հեռանկարները
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանի եւ Իրանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հինգշաբթի հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) լիակատար վերականգնման հեռանկարները։

«Հիմնական ուշադրությունը դարձվել է երկկողմ հարաբերությունների առանցքային հարցերին, ինչպես նաեւ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ամբողջական իրականացման վերականգնման հեռանկարներին»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունից հավելել են, որ նախարարները մտքեր են փոխանակել մի շարք արդիական տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների, այդ թվում՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ։

Loading...