19:45   19-05-2022
Անկարան Ռուսաստանի և Ուկրաինայի նկատմամբ հավասարակշռված քաղաքականություն է վարում. Էրդողան
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր չէ խզել հարաբերությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով:

«Ռուսաստանի և Ուկրաինայի հետ հարաբերություններում մենք վարում ենք հավասարակշռված քաղաքականություն։ Ես մտադիր չեմ խզել կապերը ո՛չ Պուտինի, ոչ էլ Զելենսկու հետ»,- նշել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը հավելել է, որ Անկարան չի կարող հրաժարվել ռուսական գազի մատակարարումներից. դա ռազմավարական նշանակության հարց է: Էրդողանը հավելել է, որ երկրի սպառած գազի կեսը Թուրքիան ստանում է Ռուսաստանից:

Անդրադառնալով ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցին՝ Թուրքիայի ղեկավարը նշել է, որ դաշինքի անդամներն արդեն տեղեկացվել են Անկարայի դիրքորոշման մասին:

«Մենք մեր գործընկերներին տեղեկացրել ենք, որ «ոչ» ենք ասելու ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը։ Շարունակելու ենք մեր ճանապարհը նույն ուղղությամբ»,- ասել է Էրդողանը:

Loading...