19:48   19-05-2022
Կառավարությունը ևս 11 ամիս Շուռնուխում և Որոտանում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին սոցիալական աջակցության կտրամադրի
Թողնել մեկնաբանություն

Գործադիրը նախատեսում է ևս 11 ամիս (2022 թ. հունվար-նոյեմբեր) ֆինանսական միջոցեր տրամադրել Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, ՀՀ բնակության այլ վայրի հասցեում հաշվառված բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին:

Ընդ որում, դրամական աջակցություն, այդ թվում՝ միանվագ 300.000 դրամ, կտրամադրվի նաև 2021 թ. դեկտեմբերի 5-ից հետո ծնված երեխաներին, որի ծնողը միջոցառման շրջանակում աջակցություն ստացած շահառու է։

Loading...