18:00   20-05-2022
«MediaAdvisor» . ինչու՞ է կարևոր մեդիագրագիտությունը. «Ապրենք մարզերով»
Թողնել մեկնաբանություն

Երկուսի գաղափարը, երբ հատվում է մեկ կետում, ստեղծվում է ավելի արժեքավոր մի բան :Այսպես էլ ստեղծվեց «MediaAdvisor» նախագիծը: Մարզերի երեխաների այս մտահղացումը նպատակ ունի Հայաստանում բարձրացնել մեդիագրագիտության մակարդակը: Դրա բացն ու արդյունքում մեր կրած վնասներն ավելի ակնհայտ երևացին հատկապես պատերազմի ընթացքում: Այս պահին նախագծի անդամները փորձում են ֆեյսբուքյան և ինստագրամյան էջում տարածել ինֆորմացիոն հոլովակներ, կազմակերպել քննարկումներ և վեբինարներ: Հիմնականում մասնակցում են մինչև 18 տարեկանները, որոնք էլ պիտի իրենց ստացած գիտելիքները տարածեն ընտանիքում, շրջապատում... Սա նախագիծ է, որը անցել է շատ փորձություններով, բայց շարունակում է հավատարիմ և նպատակսլաց մարդկանց հետ աշխատել հանուն գրագետ հասարակության:

Loading...