11:06   21-05-2022
Image Description
Գերմանիան 15 «Գեպարդ» տեսակի զրահատեխնիկա կուղարկի Ուկրաինա
Թողնել մեկնաբանություն

Գերմանիան հուլիս ամսին 15 «Գեպարդ» տեսակի զրահատեխնիկա  կմատակարարի Ուկրաինա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին  Բեռլինում ասել է պաշտպանության նախարարության խոսնակը:

Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը այս մասին համաձայնություն է ձեռք բերել իր ուկրաինացի գործընկեր Օլեքսի Ռեզնիկովի հետ տեսակապով երկխոսության ընթացքում:

Գերմանիան ապրիլի վերջին էր հայտարարել, որ առաջին անգամ Կիևին կմատակարարի ծանր սպառազինություն, այդ թվում՝ «Գեպարդ»:

Loading...