14:03   21-05-2022
Ղազախստանի Շիմկենթ քաղաքի ծննդատան մոտ պայթյուն է որոտացել
Թողնել մեկնաբանություն

Ղազախստանի հարավում գտնվող Շիմկենթ քաղաքի ծննդատան մոտ մայիսի 21-ին պայթյուն է որոտացել՝ վնասելով բնակելի շենքը։ Այս մասին հայտնում է Zakon.kz պորտալը։

«Պայթյունը որոտացել է Շիմկենթում՝ թիվ 1 ծննդատան մոտ։ Վնասվել է հարակից հինգ հարկանի բնակելի շենքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունը տեղի է ունեցել միջհիվանդանոցային դեղատանը։ Հնարավոր է, որ թթվածնի բալոն պայթել է։ Միջադեպի հետևանքով տուժել է դեղատան անվտանգության աշխատակիցը, նա տեղափոխվել է հիվանդանոց։

Դեպքի վայրում են ոստիկանները, հրշեջներն ու բժիշկները։

Loading...