15:22   21-05-2022
Image Description
Հունգարիան առաջարկում է արգելել նավթի մատակարարումները Ռուսաստանից ծովային ճանապարհով
Թողնել մեկնաբանություն

Եվրամիությունը կարող է արգելել ռուսական նավթի մատակարարումը ծովային ճանապարհով՝ ցամաքային խողովակաշարերով մատակարարումների էմբարգոյի փոխարեն։

Այսպիսով, ԵՄ-ն կհասնի Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների առումով իր նպատակներին, և միևնույն ժամանակ կպահպանվի նրա առանձին անդամների տնտեսությունների բնականոն գործունեությունը, Fox News-ին տված հարցազրույցում ասել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։

«Եթե Եվրամիությունը ցանկանում է պատժել Ռուսաստանին նավթային ոլորտում, ապա թող էմբարգո սահմանի ծովային նավթի մատակարարումների վրա, քանի որ դրանք կազմում են Եվրոպա ռուսական նավթի ընդհանուր մատակարարումների ամենամեծ մասը, մինչդեռ խողովակաշարերով այն կազմում էամենափոքր մասը»,- ասել է Սիյարտոն՝ հավելելով, որ Հունգարիայի տնտեսությունը «կսպանվի առանց ռուսական վառելիքի», հաղորդում է Rosbalt-ը:

Այսօր Հունգարիա նավթի 65%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին։

«Եթե մենք կտրվենք ռուսական նավթից, ֆիզիկապես անհնար կլինի որևէ այլ աղբյուրից այնքան նավթ գնել՝ մեր երկրին և մեր տնտեսությանը մատակարարելու համար»,- բացատրում է Սիյարտոն: «Որպեսզի վերամշակման գործընթացը տեխնոլոգիապես փոխակերպենք և կարողանանք նավթ վերամշակել ոչ Ռուսաստանից, մեզ անհրաժեշտ կլինեն լրացուցիչ ներդրումներ՝ 550 միլիոն եվրոյի չափով»։

Loading...