11:07   22-05-2022
Մոսկվան 963 ամերիկացիների համար փակում է մուտքը Ռուսաստան
Թողնել մեկնաբանություն

Մոսկվան, որպես պատասխան միջոցառում, արգելել է ԱՄՆ 963 քաղաքացիների մուտքը Ռուսաստան: Ցուցակում են հայտնվել նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու փոխնախագահ Քամալա Հարիսը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին:

Ցուցակում հայտնված անձանց մուտքը ՌԴ փակվում է մշտական հիմունքով:

Գերատեսչությունում ընդգծել են, որ Վաշինգտոնի կողմից ձեռնարկվող թշնամական գործողությունները բումերանգի նման հարվածում են հենց ԱՄՆ-ին:

«Ռուսական հակապատժամիջոցները հարկադրված բնույթ են կրում և նպատակ ունեն ստիպել ամերիկյան իշխող ռեժիմին, որը փորձում է նեոգաղութային «կանոնների վրա հիմնված աշխարհակարգ» պարտադրել աշխարհին, փոխել իր վարքագիծը՝ ճանաչելով աշխարհաքաղաքական նոր իրողությունները»,-հայտնել են ԱԳՆ-ում։

Գերատեսչությունում նշել են, որ Մոսկվան առճակատում չի փնտրում և բաց է ազնիվ, փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսության:

Loading...