11:11   22-05-2022
Հյուսիսային Կորեայում «անհայտ տենդի» օրական դեպքերն ավելացել են 186 հազարով
Թողնել մեկնաբանություն

Վերջին մեկ օրվա ընթացքում Հյուսիսային Կորեայում հայտնաբերվել է այսպես կոչված տենդի ավելի քան 186 հազար դեպք։ Այս մասին շաբաթ օրը՝ մայիսի 21-ին, հայտնել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։

Ինչպես նշվում է, մեկ մարդ մահացել է։

ԿԺԴՀ իշխանությունները ներկայում հիվանդությունն անվանում են «անհայտ տենդ», սակայն տվյալները հուշում են, որ խոսքը COVID-19-ի տարածման մասին է։

Loading...