12:10   22-05-2022
Image Description
Ավստրիայում ակտիվիստները գրավել են «Շուվալովի առանձնատունը». ԶԼՄ-ներ
Թողնել մեկնաբանություն

Ավստրիայում մի խումբ կարգազանց ակտիվիստներ գրավել են Ատտերզե լճի մոտ գտնվող առանձնատունը, որը, նրանց կարծիքով, պատկանում է ՌԴ Զարգացման պետական կորպորացիայի ղեկավար Իգոր Շուվալովին, հաղորդում է տեղի Salzburger Nachrichten պարբերականը:

Նրանք դեմ են հանդես գալիս լճի «սեփականաշնորհմանը» «ռուս օլիգարխի» կողմից եւ պահանջում են նրա սեփականության օտարում: Ոստիկանությունը, աղբյուրի տվյալներով, դեպքի վայր է ժամանել եւ «կապ է հաստատել» ցուցարարների հետ:

Դատելով առանձնատան լուսանկարից՝ ակտիվիստներն այնտեղ պաստառներ են փակցրել հետեւյալ գրություններով՝ «Կե՛ր հարուստներին», «Պատրիարքությունը սպանում է», «Համերաշխություն բոլոր փախստականներին եւ դասալիքներին», «Ազատ հասանելիություն լճին», «Դիվերսիոն պատերազմ ամենուր»:  

Պարբերականի հաղորդմամբ՝ երեկոյան իրավիճակը տեղում շարունակում էր հանգիստ լինել, ոստիկանությունը դիրքավորվել է մի քանի կետերում, ակտիվիստների հետ արդեն կապ է հաստատվել եւ քննարկումներ են անցկացվել: Առանձնատան տիրոջ հետ դեռ չեն կապվել:

Loading...