12:15   22-05-2022
Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության առևտրի նախարարներին չի հաջողվել համաձայնության գալ
Թողնել մեկնաբանություն

Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության երկրների առևտրի նախարարները չեն կարողացել համաձայնության գալ Բանգոկում կայացած ֆորումի վերջնական հայտարարության շուրջ, լրագրողներին հայտնել է ռուսական պատվիրակության ներկայացուցիչը։

«Եզրափակիչ փաստաթղթի 24 պարբերություններից 23-ը համաձայնեցվել են, որոնք վերաբերում էին տնտեսական և առևտրային օրակարգին: Բայց Միացյալ Նահանգները, Կանադան, Ավստրալիան, Ճապոնիան, Նոր Զելանդիան չաջակցեցին Ռուսաստանի և Չինաստանի կոչին՝ շարունակելու համագործակցությունը ֆորումի օրակարգում»,- նշել է գործակալության աղբյուրը։

«Ռուսական պատվիրակությունը հաստատում է, որ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության առևտրի նախարարների վերջնական հայտարարությունը չի ընդունվել, միևնույն ժամանակ մենք նշում ենք, որ անցած ֆորումը կարելի է հաջողված համարել այն պատճառով, որ Թաիլանդին հաջողվել է ապահովել օրակարգի և քննարկման որակը»,- նշել է ռուսական պատվիրակության ներկայացուցիչը։

Loading...