12:55   22-05-2022
Կապիկի ծաղիկով վարակվածների թիվը հասել է 92-ի․ԱՀԿ
Թողնել մեկնաբանություն

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ մարդկանց մոտ կապիկի ծաղիկի դեպքերը հասել են 92-ի՝ առանց մահվան ելքի:
Մինչև մայիսի 21-ը ԱՀԿ-ն ստացել էր 12 ոչ էնդեմիկ  երկրներից կապիկի ծաղիկի 92 լաբորատոր հաստատված դեպքերի մասին հաղորդումներ: Եվս 28 դեպք գտնվում է լաբորատոր հետազոտության փուլում, հավելել է ԱՀԿ-ն։

«Մինչ օրս այս հիվանդության հետ կապված մահվան դեպքեր չեն գրանցվել»,- ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ։

ԱՀԿ-ի տվյալներով՝ կապիկի ծաղիկի գրանցված դեպքերը կապված չեն էնդեմիկ տարածքներ ճանապարհորդության հետ:

Loading...