15:13   22-05-2022
Ռուս գիտնականներն ավարտել են COVID-19-ի դեմ նոր դեղամիջոցի հետազոտումը
Թողնել մեկնաբանություն

Ռուս բժիշկներն ավարտել են կորոնավիրուսի դեմ նոր դեղորայքի հետազոտումը։ Այն կոչվում է «Ցեզարոկս»։ Առաջիկայում հետազոտության արդյունքները կհրապարակվեն։
Ինչպես հայտնել են բժիշկները, խոսքը դեղորայքի հետազոտության երրորդ փուլի մասին է։ Հետազոտվում  են դեղամիջոցի արդյունավետությունը և անվտանգ լինելը կորոնավիրուսի հետևանքով առաջացած թոքաբորբի դեպքում։
Խաղաղօվկիանոսյան բժշկական համալսարանի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի աշխատակից Աննա Սիմակովան նշել է, որ դեղորայքի հետազոտությանը մասնակցում է կորոնավիրուսով հիվանդ 200 կամավոր։
«Նրանք բուժման յոթօրյա կուրս են անցնում և մնում են մեր հսկողության տակ։ Սա հավելյալ օժանդակող դեղորայք է»,- ասել է Աննա Սիմակովան
Նա նաև նշել է, որ ներկայում մշակվում են, անալիզի են ենթարկվում կլինիկական փորձարկման արդյունքները։Առաջիկայում «Ցեզարոկս»-ը կներկայացվի լայն հանրությանը։

Loading...