16:02   22-05-2022
Image Description
Հայաստանում Ռուսաստանի ՀՌՇ զինծառայողները նախապատրաստել են ուսուցման ամառային շրջանի ուսումնանյութական բազան
Թողնել մեկնաբանություն

Հայաստանում Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի զորամիավորման զինծառայողները ուսումնանյութական բազայի (ՈՒՆԲ) տարրերն ամբողջությամբ նախապատրաստել են ուսուցման ամառային շրջանի համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՌԴ Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից, մասնագետները տանկային դիրեկտրիսներում, մարտավարական դաշտերում, զորային հրաձգարաններում, ավտոդրոմներում եւ տանկոդրոմներում աշխատանքներ են կատարել: անց են կացվել մալուխներ, վերականգնվել են թիրախային համալիրները, կատարվել է հատուկ օբյեկտների, մարզասարքերի եւ ՈՒՆԲ համալիրների վերանորոգում:

«Նաև ռազմական ավանների և բարձրլեռնային «Ալագյազ» և «Կամխուդ» զորավարժարանների տարածքում գտնվող բոլոր ուսումնական դասարաններում և մասնագիտացված շինություններում վերականգնվել է շարժական ուսումնամեթոդական բազան, կատարվել են օդանավակայանի սարքավորումների, կապի համակարգերի սպասարկման և թռիչքուղու ստուգման աշխատանքներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ինժեներական զորքերի մասնագետները սարքավորել են ջրային արգելքները, խրամատները, խանդակները եւ առվափոսերը բարձրլեռնային զորափորձարաններում զորամիավորման անձնակազմի պարապմունքների համար, հաղորդում է ՀՌՇ-ի մամուլի ծառայությունը ՝ նշելով, որ բոլոր աշխատանքներն ավարտվել են ժամանակին, եւ Հայաստանում ՀՌՇ-ի միավորումը լիովին պատրաստ է նոր ուսումնական շրջանի մեկնարկին:

Loading...