18:17   29-03-2017
Ոստիկանական 8 նոր ԲՏՌ-ները, Հայնեի «Ընտրող էշերն» ու Թումանյանի «Տերն ու ծառան». «Քաղաքացի Հովհաննես Թումանյան»

Մեզ հաճախ են խաբում, բայց այնպես չէ, որ մենք առանձնապես դեմ ենք: Հայաստանում քաղաքական սուտը, դրա տարածումն ու սպառումը բյուզանդական բարդ արարողակարգերի համաձայն է տեղի ունենում: Երբ ստողն արարողակարգից չի շեղվում, ընդունված չէ նրա հաղորդած ստի դեմ ընդվզելը: Հակառակը՝ սուտն ընկալելու գործընթացը նույնպես իր վարքականոնն ունի: Ստողը պետք է, ինչպես ասում են, «գոնե հարգի, կռուտիտ լինի»: Խնդիրները «հարգել-կռուտիտ լինելու» բացակայության ժամանակ են սկսվում, ու հիմա, կարծես, հենց այդ դեպքն է: Ընտրական ձայներ հավաքագրողներից ո՞վ կարող է երաշխավորել, որ իրենց ցուցակներում եղած մարդիկ ընտրակաշառքը ստանալուց ու պայմանը բարեխղճորեն կատարելուց հետո փողոց դուրս չեն գա: Չէ՞ որ նրանց միայն ընտրելու համար են վճարել, բայց ոչ փողոց դուրս չգալու:

Loading...