Էկոստարտափների խրախուսումն ու զարգացումը Հայաստանում արդեն նոր փուլում է: Digitain ընկերության «Միտք» ծրագիրը հենց այդ գործի պատասխանատուն է: Ծրագրի համակարգող և ղեկավար Մարիամ Փաշինյանը կարծում է, որ մեր պետությունն պոտենցիալ ունի. պարզապես պետք է ընկերություններն ավելի ինտենսիվ աշխատեն: Նախորդ տարի «Միտք»-ը մեկ հարկի տակ հավաքեց տարբեր ստարտափների, որոնք քիչ թե շատ ձևավորված էին: Ծրագիրը օգնեց բերել ներդրումներ և ճանապարհ բացել դեպի միջազգային շուկա: Այս տարի, սակայն, նեգրավված էին խմբեր, որոնք տեղում դարձան ստարտափ: Ծրագրի ղեկավարի խոսքով՝ մենթորների հետ աշխատանքը այս անգամ ավելի մեծ կարևորություն ստացավ, հետևաբար նաև ակնհայտ էր ստարտափերի պատրաստականությունը դեպի նոր փոփոխություններ: