Դալմա Մոլ, ապա Երևան Մոլ... առևտրի մշակույթի ակնհայտ փոփոխություն եղավ: Դրան զուգահեռ փոխվեց նաև կինոմշակույթը, երբ 8 տարի առաջ Kinopark-ը Երևան հասավ: Տնօրեն Արեգ Դանիելյանի խոսքով՝ մինչ կինոպարկի մասին խոսելը պետք է հստակեցնել, որ սա նախևառաջ առևտրի հանդեպ նոր վերաբերմունքի ձևավորում էր. այն բերեց Դալման, մշակեց Երևան մոլը: Չնայած առաջընթացին՝ կինոդիտման մշակույթի մեջ դեռ շատ կետեր կան, որ պետք է շտկել ու բարեփոխել: Դանիելյանը նշում է՝ ամեն դեպքում իրենք հասցրել են լավ արդյունքներ գրանցել. տարեկան 250-300 ֆիլմ և շուրջ 300 հազար հաճախորդ: