15:00   25-05-2022
Կատարյալ կուրություն. Պետությունը չի կարևորում գիտությունը. «Գիտուժ»
Թողնել մեկնաբանություն

Մայիսի 10-ին տեղի ունեցավ «Գիտուժ» նախաձեռնության մամուլի ասուլիսը՝ «Գիտության հանդեպ Կառավարության և ԱԺ-ի վերաբերմունքը թուլացնում են Հայաստանի անվտանգությունը՝ վտանգելով պետականությունը» թեմայով։

Կառավարությունն ու ԱԺ-ն շարունակում են չգնահատել Հայաստանին ուղղված մարտահրավերների հաղթահարման և գիտական ներուժի արդյունավետ օգտագործման, գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական (ԳՀՓԿ) աշխատանքների զարգացման միջև եղած ուղղակի կապը: Ցավոք սրտի, 44 օրյա պատերազմից հետո այդ
վերաբերմունքը չի փոխվել։

2021 թվականի վերջին Կառավարության երկու որոշումներով «Պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտություններ» ծրագրից գումարային կրճատվել է 2 մլրդ 576 մլն դրամ (~56%): Ծրագրի բյուջեից կրճատում է տեղի ունենում նաև սույն թվականի ապրիլի 7-ին՝ այս անգամ 295 մլն դրամ։

Loading...