Դժվար թե որևէ գրող՝ անգամ ամենատաղանդավորը, պնդի, թե գրչով կարողանում է տուն պահել: Բայց վհատվել պետք չէ: Թումանյանը, որ ոչ թե պարզապես տաղանդավոր էր, այլ հանճարեղ, նույն խնդիրն ուներ: Ի՞նչ անի գրողը, երբ լեզուն՝ աշխատանքային իր գործիքը, քչերին է հասկանալի: