11:55   26-05-2022
Թուրքիան ու Իսրայելը պատրաստ են գնահատել դեսպանների նշանակման հնարավորությունը. Չավուշօղլու
Թողնել մեկնաբանություն

սրայելը և Թուրքիան պատրաստ են Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդի այցի ընթացքում գնահատել երկու երկրների դեսպանների նշանակման հնարավորությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Իսրայել կատարած այցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Մենք պայմանավորվել ենք մեր նախարարությունների և համապատասխան պետական կառույցների միջև վերսկսել տեխնիկական հանդիպումները: Մենք որոշել ենք Լապիդի՝ Թուրքիա այցի ընթացքում գնահատել Իսրայելի հետ փոխադարձ դեսպանների նշանակման հարցը», - «Միլլիեթ» պարբերականի փոխանցմամբ, ասել է Չավուշօղլուն։

Loading...