11:58   26-05-2022
Image Description
Իտալիայի դատախազությունը կոռուպցիայի գործով պահանջում է Բեռլուսկոնիին ազատազրկել վեց տարով
Թողնել մեկնաբանություն

Միլանի դատախազությունը պահանջել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին դատապարտել 6 տարվա ազատազրկման՝ անչափահաս մարմնավաճառների ծառայություններից օգտվելու մեղադրանքով մեկ այլ դատավարության ժամանակ վկաներին կաշառք տալու գործով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին գրում է La Repubblica պարբերականը:

Մեղադրող կողմը պահանջում է քաղաքական գործչից որպես տուգանք առգրավել 10 մլն եվրո:

85-ամյա նախկին վարչապետը մեղադրվում է վկաներին անչափահաս մարմնավաճառների ծառայություններից օգտվելու գործով կաշառելու մեջ։ Նախկինում քաղաքական գործիչը լիովին արդարացվել էր դատական բոլոր ատյաններում, սակայն գործընթացը հիմնված էր վկաների՝ Բեռլուսկոնիի անձնական վիլլա այցելած աղջիկների ցուցմունքների վրա։ Ավելի ուշ դատախազությունը նրանց կասկածել է վճարի դիմաց սուտ մատնության մեջ։

Այս գործընթացում մեղադրյալների թվում կա 28 մարդ, ներառյալ՝ 20 աղջիկ։ Նրանց բոլորին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում, ինչպես նաև տուգանքներ։ Մեղադրական ճառի ժամանակ դատախազն ասել է, որ Բեռլուսկոնին ստեղծել է «սեռական ստրկության ցանց»։

 

Loading...