12:09   26-05-2022
Հարավային Կորեան օգնության ևս մեկ խմբաքանակ կուղարկի Ուկրաինա
Թողնել մեկնաբանություն

Հարավային Կորեան ծրագրում է 1,1 միլիոն դոլար արժողությամբ հակագազեր և զտիչներ ուղարկել Ուկրաինա՝ որպես օգնության հերթական խմբաքանակ։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարությանը։

Ռազմական գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ օգնության հաջորդ՝ երրորդ խմբաքանակով կառաքվեն ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության համար անհրաժեշտ իրեր։ Գործակալությունը մանրամասնում է, որ հակագազերը կհասնեն հաջորդ ամիս։

Հարավային Կորեան արդեն մեկ միլիոն դոլարի մարդասիրական օգնություն է տրամադրել Ուկրաինային և խոստացել է դիտարկել լրացուցիչ աջակցության տարբերակները։ Սեուլը նաև առաջարկել է Կիևին տրամադրել 30 միլիոն դոլարի օգնություն։

Ավելի վաղ հանրապետության նախագահ Յուն Սոկ Յուլը հայտարարել էր, որ Կորեան պետք է ակտիվ մասնակցություն ունենա Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու միջազգային արշավին՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով։ Քաղաքական գործչի խոսքով՝ Սեուլը Կիևին հատկացրել է 10 մլն դոլար (մոտ 826 մլն ռուբլի), ինչը յուրաքանչյուր ուկրաինացու հաշվով կազմում է մոտ 20 ցենտ։

Loading...