17:33   26-05-2022
Image Description
Եվրամիության որոշ երկրներ առաջարկում են զիջել Ուկրաինայի տարածքների մի մասը. Պոդոլյակ
Թողնել մեկնաբանություն

Եվրամիության անդամ որոշ երկրներ առաջարկում են զիջել Ուկրաինայի տարածքի մի մասը հրադադարի դիմաց: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը։

Նրա խոսքով՝ Եվրոպան ցանկանում է վերսկսել բիզնես-հարաբերությունները Ռուսաստանի հետ և ստիպել, որ Կիևը նոր «մինսկյան համաձայնագրեր» ստորագրի։

«Մենք վաճառքի չենք հանի մեր քաղաքացիներին ու ինքնիշխանությունը։ Արդյոք պատերազմը սառեցնելու կոչ անողները կպահե՞ն մեր տեղահանվածներին: Կասկածում եմ»,- նշել է Պոդոլյակը։

Loading...