17:33   26-05-2022
Մոսկվայի հետ բանակցությունները վերսկսելու համար Կիևը նախապայմաններ չունի. Կուլեբա
Թողնել մեկնաբանություն

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան հայտարարել է, որ Ռուսաստանի հետ բանակցությունները վերսկսելու համար Կիևը նախապայմաններ չունի։

«Կիևի համար էմոցիոնալ առումով չափազանց դժվար է Մոսկվայի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Բայց մենք պատրաստ ենք կառավարել մեր զգացմունքները, եթե դա կօգնի խաղաղություն հաստատել»,- ընդգծել է Կուլեբան։

Արտգործնախարարը կոչ է արել Արևմուտքին՝ արագացնել Ուկրաինային ռազմական աջակցությունը, հակառակ դեպքում իրավիճակը Դոնբասում ավելի կվատանա։

Նա նշել է նաև, որ Կիևը ողջունում է իրավիճակի կարգավորման ցանկացած նախաձեռնություն, որը չի ենթադրում շփման գծերի ստեղծում և տարածքների զիջում։

Loading...