17:34   26-05-2022
Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Վրաստանի եվրատլանտյան ուղեգծին
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Վրաստանին բարենորոգումների իրականացման գործընթացում, ինչպես նաեւ օգնել եվրատլանտյան ինտեգրացման դիրքորշման ամրապնդման գործում: Այդ մասին ասված Է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի նամակում, որը հասցեագրված Է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ հանրապետության Անկախության օրվա առթիվ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել վրացի ժողովրդին խաղաղ ապագայի կառուցման, բարեկեցության եւ ժողովրդավարական ազատության ճանապարհին: Միացյալ Նահանգները կշարունակի հաստատակամ գործընկերություն ցույց տալ վրացի ժողովրդին բարենորոգումների իրականացման եւ եվրատլանտյան համագորացությունում երկրի դիրքերի ամրապանդման գործընթացում»,- մայիսի 26-ին մեջբերում Է նամակի հատվածը Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:

Բայդենը նշել Է, որ ինքը նաեւ գնահատում Է Վրաստանի ավանդը գլոբալ անվտանգության ապահովման բնագավառում: «Մենք շատ ենք գնահատում ձեր ավանդը, որը ներդրել եք գլոբալ անվտանգության բնագավառում մեր 30-ամյա երկկողմ հարաբերությունների ընթացքում Աֆղանստանում մեր ընդհանուր պարտավորությունների եւ անձնվիրության համատեքստում»,- ասված նամակում:

Loading...