17:39   26-05-2022
Վահագն Խաչատուրյանն ազգային տոնի առթիվ շնորհավորել է Վրաստանի նախագահին
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման օրվա առթիվ։

Վահագն Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. 

«Գոհունակությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի և Վրաստանի միջև ավանդական բարեկամական հարաբերությունները, հիմնված ընդհանուր պատմության և արժեհամակարգի վրա, շարունակում են զարգանալ համաձայն արդյունավետ համագործակցության միջպետական օրակարգի անխաթար հանձնառության»: 

Loading...