«Ես կորցրեցի ժամանակս, չնկարեցի 20 տարի, բայց հաղթեցի բարոյապես ու հոգեպես: Մեր հանդեպ կար հսկողություն, սահմանափակումներ, ինձ չէին թույլատրում ցուցահանդեսներ իրականացնել, ասում էին ծաղիկ նկարի, Եղեռնի թեման մի շոշափի: «Քաղբանտարկյալը» դրոշմ է մնում, բայց որևէ վայրկյան չեմ փոշմանել գործունեությանս համար, ու թեև այս պետությունը չդարձավ մեր երազածն ու պատկերացրածը, միևնույն է, հնարավորության դեպքում նույնը կանեի»: «Քաղբանտարկյալի օրագիրը» հաղորդաշարի այս թողարկմանն իր պատմությունն է շարունակում ներկայացնել Անդրանիկ Մխիթարյանը: