12:04   27-05-2022
Դեսպան Տոլմաջյանը Կաննի քաղաքապետի հետ հանդիպմանն անդրադարձել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին
Թողնել մեկնաբանություն

Մայիսի 20-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպեց Կաննի քաղաքապետ, Ֆրանսիայի քաղաքապետերի ասոցիացիայի նախագահ Դավիդ Լիսնարին։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:

Ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում դեսպանը և քաղաքապետը մտքեր փոխանակեցին ակտուալ միջազգային գործընթացների վերաբերյալ՝ անդրադարձ կատարելով նաև հարավկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին։

Դեսպանը շնորհակալություն հայտնեց քաղաքապետին ֆրանսահայ համայնքի և Հայաստանի նկատմամբ ընդգծված ուշադրության, ինչպես նաև հայ-ֆրանսիական ավանդական բարեկամության ուղղությամբ կատարված քայլերի համար։

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև կինոյի ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության հեռանկարներին. ձեռք բերվեցին մի շարք ծրագրերի շուրջ համագործակցության պայմանավորվածություններ։

Loading...