12:06   27-05-2022
Image Description
Չինաստանի քաղաքականությունը միջազգային ամենալուրջ երկարաժամկետ մարտահրավերն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Թողնել մեկնաբանություն

Չնայած Ուկրաինայում ներկա իրավիճակին՝ Վաշինգտոնը կարծում է, որ հենց Չինաստանի քաղաքականությունն է միջազգային ամենալուրջ երկարաժամկետ մարտահրավերը՝ հայտնել են ԱՄՆ պետքարտուղարությունից։

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքով՝ Վաշինգտոնը, այնուհանդերձ, պատրաստ է ընդլայնել Չինաստանի հետ շփումները մի շարք հարցերի շուրջ։ Նա նշել է, որ դիվանագիտական գործակցությունը կենսական նշանակություն ունի։

Բլինքենը հավատացրել է, որ ԱՄՆ-ը չի ցանկանում հակամարտության մեջ մտնել Չինաստանի դեմ և կողմ չէ սառը պատերազմին։

«Մենք չենք ձգտում արգելափակել Չինաստանի՝ որպես մեծ տերության դերն աշխարհում կամ խանգարել նրա տնտեսության զարգացմանը»,- ընդգծել է պետքարտուղարը։

Loading...