12:06   27-05-2022
Զելենսկին ընդգծել է ԵՄ հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթի հաստատման անհրաժեշտությունը
Թողնել մեկնաբանություն

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Կիևում ընդունել է Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինին։

Նախագանը բարձր է գնահատել Ուկրաինային Հելսինկիի աջակցությունը պաշտպանական, ֆինանսական և հումանիտար ոլորտներում։ Զելենսկին ընդգծել է Եվրամիության հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթի հաստատման անհրաժեշտությունը։

«Ֆինլանդիան կարող է օգնել մեզ Եվրամիությանն անդամակցության և պատերազմից հետո Ուկրաինայի վերականգնման հարցում»,-հավելել է նախագահը։

Սաննա Մարինը համոզմունք է հայտնել, որ Կիևը պայքարում է հանուն իր ազատության և ողջ Եվրոպայի։

Loading...