Բյուջեի վատնումը, անիմաստ ծախսերը, պետական գնումների գործընթացում փողերի լվացումն ու կոռուպցիոն գործարքներն ակտուալ էին Օսմանյան կայսրությունում, ակտուալ են նաև ժամանակակից Հայաստանում. անգամ մեխանիզմներն են տեղ-տեղ կրկնվում: Զոհրապն ուներ պետական մտածողություն ու պայքարում էր բյուջեի վատնման դեմ: Հայաստանում իշխանությունն իրեն ժամանակավոր է պատկերացնում, փորձում է արագ միջոցներ հայթայթել ու չի գնում որևէ ֆունդամենտալ փոփոխության, որի հիմքում կլինի ոչ թե նեղ կուսակցական, այլ պետական շահը: Բյուջետային խնդիրների մասին են զրուցել Նարինե Թուխիկյանն ու «Հայաստանի գործատուների հանրապետական միության» նախագահ Գագիկ Մակարյանը: