Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հինգշաբթի օրը՝ մայիսի 26-ին, հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ազովի և Սև ծովերի նավահանգիստներից քաղաքացիական նավերի ելքի հարցը։ Այս մասին հայտնում է Կրեմլի կայքը։
«Պուտինը մանրամասնորեն խոսեց նավարկության անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին, այդ թվում՝ ամեն օր մարդասիրական միջանցքների բացումը Ազովի և Սև ծովերի նավահանգիստներից քաղաքացիական նավերի ելքի համար, ինչին խանգարում է ուկրաինական կողմը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի դրանից, ՌԴ նախագահը Դրագիին տեղեկացրել է այն աշխատանքների մասին, որոնք կատարվում են Դոնբասի ազատագրված քաղաքներում խաղաղ կյանք հաստատելու ուղղությամբ։ Անդրադարձ է եղել նաեւ Կիևի նախաձեռնությամբ սառեցված Ուկրաինայի հետ բանակցային գործընթացի թեմային։