14:53   27-05-2022
Անահիտ Ավանեսյանը հանդիպել է շվեյցարահայ բժիշկների հետ
Թողնել մեկնաբանություն

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ժնևյան պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է շվեյցարահայ բժիշկների հետ:
Հանդիպումը կայացել է Շվեյցարիայի ՀՀ դեսպանությունում Ժնևի Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում` ՀՀ մշտական ներկայացուցիչ և Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի մասնակցությամբ:

Նախարարը ներկայացրել է ոլորտի գերակա ուղղություններն ու առաջնահերթությունները, նշել, որ առողջապահական համակարգը բարեփոխումների փուլ է թևակոխել և հավելել, որ Սփյուռքի հետ կառուցողական հարաբերությունները Հայաստանի առողջապահական ոլորտի զարգացման համար խիստ կարևոր են:
Այս համատեքստում կողմերը քննարկել են գործակցության հեռանկարները, անդրադարձել հայաստանյան կյանքին սփյուռքի մասնագիտական ներուժի ներգրավմանը, առողջապահական ոլորտի զարգացմանը: Հանդիպման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել համատեղ ծրագրեր մշակելու և փորձի փոխանակման համար:

Loading...