14:59   27-05-2022
Image Description
Առնվազն 4 մարդ է զոհվել Փենսիլվանիայում բնակելի շենքի պայթյունից
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Փոթսթաուն քաղաքում բնակելի շենքի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, ևս մի քանիսը հայտնվել են թակարդում։ Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի՝ մայիսի 26-ին, հայտնում է Fox News-ը։

«Առնվազն երկու մարդ դեռևս անհայտ կորած է համարվում հինգշաբթի ուշ երեկոյան, քանի որ անձնակազմը շարունակում է աշխատանքը փլատակների մեջ», – ասվում է գրառման մեջ:

Դեպքի վայրում են շտապօգնության ծառայությունները, դեպքի հանգամանքները պարզվում են։

Մարտի 4-ին Հնդկաստանի Բիհար նահանգի Բհագալպուր քաղաքում բնակելի շենք է պայթել։ Արդյունքում յոթ մարդ է մահացել, այդ թվում՝ վեց ամսական երեխա։ Առնվազն հինգը ծանր վիրավորվել են։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ առաջին հարկում պայթուցիկ է պայթել, քանի որ տեղի բնակիչը զբաղվում էր ճայթուկների և հրավառության ապօրինի արհեստագործական արտադրությամբ։

Loading...