18:04   27-05-2022
Եվրոպան չի կարող Արցախի հարցում լինել անկողմնակալ միջնորդ. «Միացում»
Թողնել մեկնաբանություն

«Միասնական հայրենիք» կուսակցության կարծիքը Արցախի խնդրի վերաբերյալ հստակ է: Այդ իմաստով հայտարարությունները բազմաթիվ են. առնցքում է այն, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում: Սա կուսակցության ընթացքի հիմնաքարն է: Այս մոտեցմանն այսօր շարունակում են կողմ լինել Արցախի բոլոր քաղաքական ուժերը, ինչպես նաև ցանկացած արցախցի: Կուսակցության ղեկավար Գագիկ բաղունցի խոսքով՝ ապրիլի 14-ին Արցախի ԱԺ-ի հայտարարությունը հիմնական ուղեծիրն է, որից չպետք է շեղվել: Իրենք դեմ են Արցախյան հարցի լուծումը նոր հարթակ տեղափոխելուն: Բանակցային գործընթացը սկսվել է Մինսկի խմբի ձևաչափում, պետք է շարունակվի այդ ձևաչափում:

Loading...