12:46   30-05-2022
Թբիլիսիում նշել են Սայաթ-Նովային նվիրված ավանդական Վարդատոնը
Թողնել մեկնաբանություն

Մայիսի 29-ին Թբիլիսիում նշում են Վարդատոնը։ Ամեն տարի մայիսի վերջին կիրակի օրը Թբիլիսիում նշվում է որպես Սայաթ-Նովայի հիշատակի օր:

Jnews-ի  հաղորդմամբ, վիրահայերը, ավելի քան մեկ դար առաջ հաստատված կարգի համաձայն՝ Հովհաննես Թումանյանի տնից երթով իջել են աշուղի հուշակոթողի մոտ, վարդեր խոնարհել, ապա շարժվել Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի և հարգանքի տուրք մատուցել մեծն աշուղի հիշատակին։

Վարդատոնն առաջին անգամ նշվել է 1914-ին Հովհաննես Թումանյանի և գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի նախաձեռնությամբ: Այնուհետև այն դարձել է ավանդական:

Loading...