Դավիթ Հակոբյանը երկար տարիներ եղել է ՄԱԿ-ի աշխատակից: Ապրել է Աֆղանստանում, Սոմալիյում, Սիրիայում, Ղազախստանում և այլն... Տարբեր նախագծեր է իրականացրել: Եվ այսօր, վերադառնալով Հայաստան, տարիներ շարունակ կուտակած իր աշխատանքային փորձը ջանում է ծառայեցնել ի օգուտ մեր պետության:
ՄԱԿ նախկին աշխատակից, ՌեԱրմենիա հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ Նախագահի հասարակական կարգով խորհրդական Դավիթ Հակոբյանի հետ զրուցել ենք մեր երկրի և ժողովրդի ուժեղ և թույլ կողմերի մասին, որոնք մեզ օգնում կամ խանգարում են ամուր և հաջողակ պետություն կառուցելու հարցում: