Մուտքագրեք ձեր էլ. Փոստի հասցեն և հրահանգներով էլ-նամակ կուղարկվի ձեզ:
Միլլեթական՝ ազգերի բաժանման համակարգը, Օսմանյան կայսրության ժամանակ տարածվում է նաև տեղի հայության վրա։ Ազգերի դերն ու նշանակությունը մեծմասամբ որոշվում էր հենց կրոնական պատկանելիությամբ, ինչը հաճախ էր փոքրամասնություններին զրկում իրավունքներից։ Բայց, այնուամենայնիվ դպրոց, եղեկեցի ունենալու իրավունքը սահմանափակված չէր։ Սա Լոզանով հստակեցված որոշում էր, բայց մեկ կոպեկ անգամ պետությունը չի պարտավորվել երբևէ ֆինանսավորել այդ կառույցները։ Այդ դժվարություններով, սակայն, կրթությունը չտուժեց։ Այսօր Ստամբուլում մնացել է 16 դպրոց, որոնք խիստ հսկողության տակ են։ Հատկանշական է՝ հենց այդ ժամանակահատվածում հայերը ստեղծեցին սեփական սահմանադրությունը։ Այն փաստաթուղթ էր, որի հիմքում հայ մտավորական ներուժն էր։ Հետաքրքիր է՝ երբ դեռ Թուրքիա պետությունը չուներ իր սեփական օրենքների հավաքածուն, հայերը ունեցան դրա վավերացված տարբերակը։