14:40   01-06-2022
Վառնայում տեղադրվել է Շառլ Ազնավուրի արձանը
Թողնել մեկնաբանություն

Բուլղարիայի Վառնա քաղաքում տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի արձանի պաշտոնական բացումը՝ տեղեկացնում են մեծանուն երաժշտի անունը կրող հիմնադրամից:

Ծրագիրը հնարավոր է դարձել «Ազնավուր» հիմնադրամի և ՀԲԸՄ Վառնայի ներկայացուցչության միջև համագործակցության շնորհիվ։  

Արձանի պաշտոնական բացման արարողությանը մասնակցել են Բուլղարիայում Հայաստանի դեսպան Արմեն Եդիգարյանը, Իվա Դիկովան, Բուլղարիայում Ֆրանսիայի դեսպան Ֆլորենս Ռոբինը, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Բուլղարիայի և Ռումինիայի արքեպիսկոպոս Տ. Տաթև Հակոբյանը, Բուլղարիայի նորարարությունների և աճի նախարար Դանիել Լորերը, Վառնայի քաղաքապետ պրն Իվան Պորտնիհը, Վառնայի նահանգապետ պրն Բլագոմիր Կոցևը, Վառնայի քաղաքապետարանի մշակույթի բաժնի տնօրեն տկն Անտոնիա Յովչևան։


Հուշարձանի բացմանը մասնակցել է Վառնայի քաղաքապետարանի մշակույթի վարչությունը։ Նրանց հետ էին նաև Վառնայի հայ համայնքի անդամները, Բուլղարիայի խորհրդարանի անդամները:


««Ազնավուր» հիմնադրամը ողջունում և աջակցում է նախաձեռնություններին, որոնք հավերժացնում են լեգենդար արտիստի մշակութային ժառանգությունը և հարգանքի տուրք մատուցում նրան։ Ի թիվս այս նպատակին ուղղված այլ ծրագրերի՝ Հիմնադրամը նախաձեռնել է նաև Շառլ Ազնավուրի հուշարձանները աշխարհի տարբեր քաղաքներում տեղադրելու նախագիծ՝ համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների, հայկական սփյուռքի ներկայացուցիչների և այլ աջակիցների հետ»,- ասել է «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը։

Ավելի վաղ՝ մայիսի 10-ին, Վառնայի Graffit սրահում տեղի է ունեցել Շառլ Ազնավուրին նվիրված լուսանկարների ցուցահանդեսի բացումը։ Ցուցահանդեսի նկարները տրամադրվել են Ազնավուր ընտանիքի կողմից և «Ազնավուր» հիմնադրամի արխիվից։

Loading...