18:05   07-06-2022
Գեներալների դեմ կոմպրոմատներ են հավաքում. ՌԴ թիվ մեկ պատասխանատուն չի ուզում լինել թիվ մեկ մեղավորը. «Մոդուս վիվենդի»
Թողնել մեկնաբանություն

Ռուս-ուկրաինական պատերազմից 100 օր է անցել: Ի՞նչ խնդիրներ  լուծեց այս օրերի ընթացքում Ռուսաստանը: Խեղճացա՞ն արդյոք ուկրաինական ազգային ուժերը: Գրավվե՞ց Կիևը: 

Պուտինը ուզում էր դեմիլիտարիզացիայի հասնել, փոխարենը այսօր ուկրաինական բանակն ավելի ուժեղ է, քան մինչև պատերազմը: Ավելին՝ այժմ ուկրաինական բանակն է  տեղ-տեղ հակահարձակման անցել: Եվ դա դեռ այն դեպքում, երբ Ուկրաինան նոր է պատրաստվում ստանալ հեռահար նորագույն հրթիռներ և այլ սպառազինություն: 

Ռուսական վերջին հարձակումը ևս անհաջող էր: Ռուսները չկարողացան գրավել անգամ  Սևերոդոնեցկ քաղաքը: Կան ռուսական զորամասեր, որոնց կորուստը 50 տոկոսից ավելի է: Իսկ այս ընթացքում, ռուսական սպայական կազմի դեմ կոմպրոմատներ են հավաքվում: Նրանք բոլորն էլ հասկանում են, որ պարտվել են, բայց պարտության հեղինակը  չի ուզում իր վրա վերցնել պատասխանատվությունը:

Դիվանագետ Արա Պապյանը կրկին հեռավար կապով ԱՄՆ-ից ներկայացրել է ռուս-ուկրաիանական պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը:

Loading...