19:19   07-06-2022
Նշվել է ԶՈՒ հակաօդային պաշտպանության N զորամասի կազմավորման տարեդարձը
Թողնել մեկնաբանություն

Հունիսի 6-ին նշվել է ԶՈՒ հակաօդային պաշտպանության N զորամասի կազմավորման տարեդարձը՝ տեղեկացնում են պաշտպանության նախարարությունից:

Հանդիսավոր միջոցառման ընթացքում ներկայացվել է զորամասի կազմավորման պատմությունը և անցած մարտական ուղին։ Հրամանատարությունը շնորհավորել է զորամասի անձնակազմին կազմավորման տարեդարձի կապակցությամբ, խրախուսել բարձր պատրաստությամբ և բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած զինծառայողներին։ 


Loading...