19:26   07-06-2022
Գումարտակային մարտավարական զորավարժություն ՀՀ ՊՆ-ում
Թողնել մեկնաբանություն


N զորամիավորման զորամասերից մեկի ստորաբաժանումների ներգրավմամբ հունիսի 7-ին անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն։

Բացազատված ուսումնական կետերում զինծառայողներին ներկայացվել են պայմանական մարտական իրավիճակում ստորաբաժանումների խնդիրները և փոխգործակցության կարգը, մարտի վարման կանոնները։

Առաջադրվել են ուսումնամարտական և մարտավարական խնդիրներ, ստուգվել են հրամանատարների՝ կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում որոշումների կայացման և անձնակազմի գործողությունների ներդաշնակման հմտությունները։

Loading...