15:30   10-06-2022
Թվային տեխնոլոգիաների կիրառումից մեկ քայլ առաջ թվային գրագիտությունն է.  «Գործարա® երկխոսություն»
Թողնել մեկնաբանություն

Թվային տնտեսության ձևավորման գործում շատ մեծ դեր ունեն միությունները, ինչի մասին խոսում է ոլորտի ամենաակտիվ կառույցի՝ Առաջատար տեխնոլոգիաների Ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։ Արդեն 20 տարուց ավել է, ինչ միությունը աշխատում է ՏՏ ոլորտում կրթական, գիտական և ձեռնարկատիրական զրագացման ուղղությամբ։ Վերջին տարիների ընթացքում մեծացել է շեշտը երկրի անվտանգության ոլորտում տեխնոլոգիաների զարգացման հարցի վրա և այն դարձել է միության առաջնահերթություններից մեկը։ Չոբանյանը խոսում է խոսում է թվային գրագիտության բարձրացման և դրա հետ զուգահեռ կիբերանվտանգության զարգացման վերաբերյալ և կարևորում վերջինիս պարտադիր առկայությունը ցանկացած թվային գործիքների կիրառման կամ զարգացման դեպքում։ Խոսելով բիզնեսում թվային գործիքների կիրառումից, նշում է՝ այդ առումով բավականին հետ ենք մնում, սակայն կան հստակ ծրագրեր և առաջիկա տարիների ըթացքում սպասվում են տեսանելի փոփոխություններ։

Loading...