Կազմակերպության տնօրենը սովորաբար իր հաստատություն մտնելիս արտաքուստ որևէ խնդիր չի հայտնաբերում: Նրա ներկայությամբ թվում է, թե ֆիրմայում ամեն ինչ կարգին է: Իսկ ի՞նչ էր տեղի ունենում մինչև «շեֆի» գալը…. սպասարկման խնդիրներ, մասնավորապես հաճախորդի նկատմամբ ոչ բարեհամբույր վերաբերմունք, վաճառողի իրազեկվածության պակաս, սրահում մաքրության հետ կապված խնդիրներ և այլն և այլն և այլն….
Իր ներքին խնդիրները կազմակերպության սեփականատերը կարող է ստուգել նաև «գաղտնի գնորդ» ծառայության շնորհիվ: Սովորական հաճախորդի տեսքով «գործակալը» կշրջի ձեր խանութում, կստուգի սպասարկման որակը, «չափելով» ձեր աշխատակիցների համբերությունը: Աչքի տակով կանցկացնի ձեզ հուզող ու մտահոգող խնդիրները՝ պարզելով իրավիճակը, երբ դուք վաճառասրահում չեք: Ձեր իսկ պատվերով կարող են լինել նաև կոնֆլիկտային սցենարներ:
Պատվիրատուի ցանկության դեպքում այդ ամենը կարելի է իրականացնել նաև մրցակից կազմակերպությունում ու այս ամենը լեգալ է:
«ԷՄ-ՓԻ-ՋԻ» ընկերության փոխտնօրեն Գայանե Դաջունցը խոսել է «առեղծվածային գնորդ» մարքեթինգային ծառայության մասին: «ԷՄ-ՓԻ-ՋԻ»-ն միակն է Հայաստանում, որը հանդիսանում է MSPA-ի՝ Գաղտնի գնորդների մասնագիտացված ասոցիացիայի լիիրավ անդամ: