13:00   13-06-2022
Հնարավոր է՝ Կիևը ստիպված լինի գնալ տարածքային փոխզիջումների. Ստոլտենբերգ
Թողնել մեկնաբանություն

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստեի հետ ճեպազրույցում հնարավոր է համարել այն, որ Կիևը ստիպված կլինի զիջել տարածքների մի մասը՝ հանուն խաղաղության հաստատման: Այս մասին հայտնում է Reuters-ը:

«Խաղաղությունն Ուկրաինայում հնարավոր է: Հարցը պարզապես նրանում է, թե ինչ գին եք պատրաստ վճարել այդ խաղաղության համար: Որքանո՞վ եք պատրաստ զոհաբերել տարածքներ, անկախություն, ինքնիշխանություն, ազատություն և ժողովրդավարություն: Եվ դա շատ բարդ բարոյական երկընտրանք է»,-ասել է նա:

Ստոլտենբերգի խոսքով՝ դաշինքը կշարունակի աջակցել Կիևի իշխանություններին, սակայն ողջ ուժով կփորձի խուսափել Ռուսաստանի հետ էսկալացիայից: Հենց այդ պատճառով էլ կազմակերպությունը հրաժարվել է իր ստորաբաժանումներն ուղարկել Ուկրաինայի տարածք, ինչպես նաև մերժել թռիչքազերծ գոտու սահմանման հնարավորությունը:

Loading...