Եթե ռազմարարդյունաբերության
զարգացումը մի քիչ շուտ սկսած լինեինք, և պատերազմում մեր զինատեսակները կիրառվեին,
դրանք ազդեցություն կունենային թե պատերազմի ելքի վրա, թե որպես բիզնես կունենային
իրենց գովազդը: Արդյունքում՝ կսկսեինք արտահանել: Իսկ մեծածավալ արտահանման դեպքում
տրամաբանականորեն հզորանում ես, որովհետև զինատեսակներն արդեն սկսում են կիրառվել ուրիշ
պատերազմներում: Քո ինժեներները, կարողանում են արագ գնահատել դրանց թույլ կողմերը
և շտկել: Արդյունքում դու անընդհատ բարելավում ես քո բանակը և զինում ես այն:
«Գիտուժ» նախաձեռնության
անդամ, տնտեսագետ, գործարար Գևորգ Սաֆարյանը հստակ տեսնում է մեր երկրում ռազմարդյունաբերության
զարգացման հնարավոր ուղիները: Միայն թե անհասկանալի է, թե ինչու պետությունը դրանք
չի տեսնում: