11:35   14-06-2022
N զորամասի հրաձգարանում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք
Թողնել մեկնաբանություն

N զորամասի հրաձգարանում հունիսի 13-ին անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, զինծառայողները հրահանգավորվել են հրաձգության ընթացքում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, կատարել կրակային տարբեր վարժություններ։ Ստուգվել են զինծառայողների՝ հաստիքային զենքի տիրապետման, կրակի վարման և թիրախների խոցման կարողությունները։ 

Loading...