Բրիգադից գումարտակը ստացավ հետախուզական տվյալ` ձորակում հայտնվել է հակառակորդի վաշտը: Մեր ուղղությամբ կանգնած է թշնամու մեկ դասակ, այն դիրքավորվել է : Ստացվեց ազդանշան, հետախուզության բաժինը՝ պետը իր ենթականերով, օպերատիվ կերպով ստուգեց այն: Դրոնները օդ բարձրացան: Հրաման տրվեց երկու ճակատով դուրս գալ հակառակորդի վրա: Ականազերծող խումբը առաջ քաշվեց և նախապատրաստվեց ականապատ դաշտի վնասազերծմանը: Ականանետային մարտկոցը ստացավ հրաման, թշնամու կողմից հարվածային դրոնի դիտակետին խփելու ժամանակ կրակն ուղել հակառակորդի դասակին:
Սա մի դրվագ էր վերջերս ՈՄԱ-ի և ԱՏՁՄ-ի համատեղ անցկացրած զորախաղերից:
ՈՄԱ-ի հիմնադիր Վովա Վարդանովի խոսքով՝ արդեն վաղուց ՈՄԱ-ն բանակի համար լաբորատոր «առնետի» դեր է խաղում: Բանակը, սակայն, անգամ լավ մշակված նորարարություններին դժկամորեն է արձագանքում: