18:02   16-06-2022
Ընդդիմության շարժումը Արցախի հարցը դարձրեց օրակարգային. «Միացում»
Թողնել մեկնաբանություն

Ֆրանսիայի հրապարակում այլևս վրաններ չկան: Սա ոչ թե պայքարի ավարտ է, այլ փուլային անցում: Ստեղծվածը կենտրոնն էր, որը սիմվոլիկ իմաստ ուներ: Քաղաքական վերլուծաբան Վիգեն Հակոբյանի խոսքով՝ պարզապես պետք էր հոգեբանորեն տրամադրել հանրությանը՝ սկսվում է սովորականից դուրս ակցիա: Այն կարգախոսներն ու օրակարգը որ կային, փորձ էր առաջ քաշել ազգայինը: Շարժումը պետք է ստանար ազգային բնույթ և ստացավ: Հակոբյանը նշում է՝ փաստացի 24/7 ռեժիմով հնարավոր եղավ փողոցում հավաքել մարդկանց: Պայքարը այսքանով հավանաբար չի ավարտվում, խնդիրը այլ է՝ դառնալ ավելի ու ավելի ինստիտուցիոնալ, ստեղծել կառույցներ:

Loading...